00:00:00

Ղազախստանի առողջապահության նախարարն ու Անահիտ Ավանեսյանը «Էրեբունի» ԲԿ-ում ծանոթացել են կենտրոնի հնարավորություններին

17:50, 19 նոյեմբեր 2021

Ղազախստանի առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյը Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է «Էրեբունի» ԲԿ: «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, նորագույն սարքավորումներով հագեցվածությանը, մատուցվող բուժօգնության ծավալին և նախանշված նոր ծրագրերին: Նախարարներին ներկայացվել է, որ կենտրոնն ունի շուրջ 100 բաժանմունք և բաժին, ծննդատուն, պոլիկլինիկա, միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Իր բոլոր հնարավորություններով «Էրեբունին» առաջատար է և մի շարք ծառայություններ միակն են տարածաշրջանում: Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակում «Էրեբունի»-ում խոշորագույն ծրագրեր են իրականացվում: Մասնավորապես, 2019 թվականից մեկնարկած սուր իշեմիկ ինսուլտի ծրագրով շուրջ 1000 հիվանդ բուժօգնություն է ստացել պետական պատվերի շրջանակում՝ գրանցելով հանրապետությունում լավագույն արդյունքը: Նույն թվականի ապրիլից մեկնարկած սանավիացիայի ծրագրով հանրապետության հեռավոր հատվածներից «էրեբունի» ԲԿ է տեղափոխվել ավելի քան 300 ծանր հիվանդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր