00:00:00

Սիմոն Մարտիրոսյանը այցելել է Զինվորի տուն

17:42, 19 նոյեմբեր 2021

Այս մասին հայտնում են վերականգնողական կենտրոնի մամուլի ծառայությունից: Սիմոն Մարտիրոսյանը Զինվորի տանն է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած իր առաջին գավաթը: Ծանրամարտիկն այցելել էր Զինվորի տուն՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար, թե ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն էին այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը: «Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը՝ խոստանալով աշխարհի առաջնությունից հետո կրկին այցելել Զինվորի տուն: Իսկ տղաները ծանրորդին պարտավորեցրել են գալ միայն ոսկե մեդալով: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր