00:00:00

ՀԵՎԿ հայտարարությունը սահմանազատման մասին

01:39, 19 նոյեմբեր 2021

Ինչպես եւ 100 տարի առաջ՝ 1921 թ. մարտի 16-ին Հայաստանի առաջին հանրապետության զավթումն ու բաժանումը վավերագրող ապօրինի եւ հանցավոր ռուս-թրքական մոսկովյան պայմանագրի օրոք, այսօր էլ, 2021 թ. ռուս-ադրբեջանա-թրքական դաշինքը կրկին փորձում է ուժի կիրառմամբ օրինականացնել Հայաստանի նոր զավթումն ու գաղութացումը։ Ինչպես եւ 100 տարի առաջ ռուս-թրքական գաղտնի դավադրության զոհ է գնում հայոց Արցախը, որի վրա կախված է Նախիջեւանում իրականացված հայաթափման վտանգը։ ՌԴ եւ ՀԱՊԿ կեղծ «դաշնակցային»՝ իրականում հանցավոր անգործության պայմաններում Ադրբեջանը ռազմական հարձակումների է ենթարկում Հայաստանի հարավային շրջան Սյունիքը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ցամաքային միջանցք ստեղծելու եւ հայ-իրանական սահմանը կտրելու նպատակով:
Այս տագնապալի իրավիճակում Հայաստանի Եվրոպական կուսակցությունը պնդում է տարիներ շարունակ առաջարկվող իր ծրագրային գաղափարը՝ Առաջին հանրապետության իրավահաջորդությունը անհապաղ հռչակելու անհրաժեշտության մասին։ Առանց այդ կանխարգելիչ քաղաքական որոշման չափազանց դժվար է լինելու հետագայում հիմնավորել մեր երկրին այսօր ուժի դիրքից թելադրվող պայմանագրերի ապօրինությունը։ Ոչ մի միջազգային փաստաթուղթ չունի իրավական հիմք, եթե դրա վավերացումն իրականացված է զավթման եւ գաղութացման պայմաններում, ինչպիսիք տիրում են հիմա Հայաստանում։
ՀԵՎԿ-ը կոչով է դիմում ինչպես ՀՀ իշխանություններին, այդպես էլ միջազգային հանրությանը եւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ եւ Ֆրանսիային՝ կանխել հայության նոր Ցեղասպանությունը եւ Հայրենազրկումը, չճանաչել Հայաստանի հանրապետությանը ռուս-թրքահան դաշինքի կողմից ուժի միջոցով թելադրվող որեւէ պայմանագրի ընդունումը։
Միայն միջազգային բարձրագույն ատյաններում ընդունված որոշումները կարող են կայուն խաղաղության հիմք հանդիսանալ։ Սահմանազատումն առանց պատմական արդարության անխուսափելիորեն ծնում է նոր պատերազմներ։
ՀԵՎԿ,
2021 թ. նոյեմբերի 18
Երեւան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր