00:00:00

Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը

22:08, 18 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերներից է: Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կողմ է ռազմական ուժի բացառմանը: Անդրիուս Մազուրոնիսը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան ևս անցել է այդ ճանապարհով և կարող է կիսվել իր փորձով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր