00:00:00

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունը. Սարգսյանը շնորհավորել է Լևիցին

17:57, 18 նոյեմբեր 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցին՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ։ Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր լիցք հաղորդել հայ-լատվիական փոխշահավետ համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր