00:00:00

Զոհված զինծառայողի մայրերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

17:32, 18 նոյեմբեր 2021

Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Աբգար Նազարյանի մայրը՝ տիկին Նաիրան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միացեք մի լռեք։ Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ և հարմարվելով։ Ես՝ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոս  Աբգար Նազարյանի  մայր Նաիրա Նազարյանը պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի  հրաժարականը: րա կառավարման տարիներին Հայաստանը  միայն պարտվել է, նվաստացվել է և զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է,որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։ Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին,որպեսզի վաղը Եռաբլուրը և Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»։ Այս կոչին միացել և շարոնակում են միանալ Արցախյան 44֊օրյա պատերազմի անմահ հերոսների ծնողները։ Նրանց թվում է Մելանյան Արոյանը՝ Ազիզ Աղաջանյանի մայրը, Ելիզավետա Բուդաղյանը՝ Արման Օհանջանյանի մայրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր