00:00:00

ԵԱՀԿ գործող նախագահը Ադրբեջանի ԱԳ նախարարին կոչ է արել շարունակել դեէսկալացիան

20:56, 18 նոյեմբեր 2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անն Լինդեն հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: «Կոչ եմ արել շարունակել դեէսկալացիան: Վերահաստատել եմ աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի միջնորդությամբ գործընթացին»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը: Նոյեմբերի 16-ին՝ կեսօրից հետո, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ հանցավոր կերպով ոտնահարել էր Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ հարձակում գործելով արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր