00:00:00

Ողբերգական դեպք Գեղարքունիքում. ավազահանքի մոտ ЗИЛ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. ճանապարհին նա հանկարծամահ է եղել

14:20, 18 նոյեմբեր 2021 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 17-ին,  ողբերգական  դեպք է տեղի ունեցել. ժամը 145:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մարտունու բաժին ով հայտել է, որ  Ձորագյուղ գյուղի ավազի հանքի մոտ ЗИЛ մակնիշի ավտոմքենայի խցիկում  դի կա: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի  «Արմեն Քալոյան» ՍՊԸ  ավազի հանքի մոտ հայտնաբերել են ЗИЛ մակնիշի ավտոմեքենան, որի խցիկում՝ նստատեղին,  կիսապառկած վիճակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 49-ամյա  Գևորգ Ն.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հեռքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Մահացածը նշված ՍՊԸ-ից ավազ է բարձել իր ավտոմեքենան, ապա դուրս գալով հանքից՝ ճանապարհին  հանկարծամահ է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր