00:00:00

Հրդեհ Մասիս քաղաքում գտնվող նախկին պահածոների գործարանում

16:59, 18 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 17-ին, ժամը 21։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան 2-րդ փողոցում գտնվող նախկին պահածոների գործարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11։22-ին։ Այրվել է գործարանի մասնաշենքի չշահագործվող սառնարանի մեկուսիչը (340 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր