00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1019 նոր դեպք. մահացել է 33 քաղաքացի

15:08, 18 նոյեմբեր 2021

Հայաստանում նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1019 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 331914 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2281212 վերջին մեկ օրում` 10074 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 23381 պացիենտ. Մեկ օրում նվազել է 475-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 299953 անձ` վերջին մեկ օրում 1461 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7183 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1397 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր