00:00:00

Սյունիքի Անգեղակոթ գյուղում «Scania» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ վարորդը մահացել է

14:18, 18 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 17-ին, ժամը 23:41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Կ․, ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ)․ վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Լ․ Կ․-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր