00:00:00

Հրդեհ Ծաղկաբեր գյուղում. այրվել են շոգեբաղնիքը, խորդանոցն ու ավտոտնակը

14:39, 18 նոյեմբեր 2021 Պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 03։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։ ԱԻՆ-ից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում, շոգեբաղնիքում և ավտոտնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։20-ին, մարվել՝ 06։43-ին։ Այրվել են խորդանոցի, շոգեբաղնիքի և ավտոտնակի տանիքների փայտե կառուցատարրերը (ընդհանուր մոտ 26 քմ)։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր