00:00:00

Այս խայտառակ անկման ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել միայն մեկ դեպքում. Սենոր Հասրաթյան

23:03, 17 նոյեմբեր 2021

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ է պետք անել, որ գոնե կանգնեցնենք այն խայտառակ անկման ընթացքը, որն այսօր  ունենք: Ես իրականում դժվարանում եմ տալ որևէ նոր  պատասխան... Դժվարանում եմ, քանի որ ինչպես շատ-շատ մտածող հայերի, այնպես էլ իմ մոտ այդ պատասխանը տակավին մեկն է և այլընտրանք չունեցող՝ երկրի կառավարումից ցանկացած ճանապարհով հեռացնել նրան (չնայած բավականին ուշացումով), ով մեր ժողովրդին հասցրել է այս խեղճ ու անպաշտպան վիճակին... Այո, հենց սա է իմ պատասխանը, որի հետ, համոզված եմ, համամիտ է յուրաքանչյուր մտածող հայ, ավաղ, ոչ թե  գործնական մասնակցությամբ, այլ, ցավոք, սոսկ ցանկությամբ... Արդյունքում ունենք այն, երբ մտածող հայը ցանկանում, բայց չի գործում, իսկ չմտածողը՝ կուրորեն գործելով՝ Հայրենիք է կործանում... Այս խայտառակ անկման ընթացքը հնարավոր կլինի կանգնեցնել միայն մեկ դեպքում, երբ մտածող հայն ուղղորդի չմտածողին, այլ ոչ թե հակառակը: Իսկ դրան հասնելու համար մենք, կարծես, այլևս ժամանակ չունենք...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր