00:00:00

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արել

02:44, 18 նոյեմբեր 2021

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Խոսեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու դեէսկալացիայի կոչ արեցի: Խորապես ցավում եմ զոհերի համար: Վերահաստատում եմ իմ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու իմ անձնական ներկայացուցիչ շարունակական գործընթացին»,- գրել է Լինդեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր