00:00:00

Իշխանությունը նույն պարտվողական ու դավաճանական քաղաքականություն է վարում, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ. Գեղամ Մանուկյան

00:36, 18 նոյեմբեր 2021

ԱԺ արտահերթ նիստ գումարելն ու հարցուպատասխանը խիստ տարբեր ձեւաչափեր են: Այս մասին խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու է խմբակցությունը բոյկոտել այսօր կառավարության հետ կայացած հարցուպատասխանը, եթե նախօրեին սահմանային իրավիճակը քննարկելու օրակարգով արտահերթ նիստ էին ցանկանում հրավիրել ու վարչապետի պարզաբանումները լսել, չէի՞ն կարող դա այսօր անել: «Արտահերթ նիստի դեպքում քննարկում է տեղի ունենում՝ կա զեկուցող, հաշվետու անձ՝ տվյալ դեպքում Փաշինյանը, կան ելույթներ ու հարցեր, իսկ հարցուպատասխանը սահմանափակվում է շատ կարճ հարցով, արձագանքով, պատասխանով ու փաշինյանական արձագանքով, իսկ վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը իրականության հետ աղերս չունեցող պատասխաններ է տալիս, եւ պարբերաբար առիթ պետք է ունենաս մի հինգ րոպե հետո ձայնագրությամբ ցույց տալ, որ նա ստում է»,- ասաց Մանուկյանը: Լրագրողը նաեւ հարց էր ուղղել, թե ինչու է ընդդիմությունը սահմանային մարտերի ու լարվաճ իրավիճակի պայմաններում իշխանափոխության կոչ անում՝ իշխանությանը նման իրավիճակում սատարելու փոխարեն՝ օրինակ բերելով 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ այդ օրվա իշխանություններին սատարելը: «Չգիտեմ ինչու՝ հենց 2016թ-ը հիշեցիք, ու Լեւոն Տեր-Պետրոսյանին, օրինակ, կհիշե՞ք 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կեցվածքը՝ չկար մի կուսակցություն, որը, չնայած իր ծայրահեղ քննադատական վերաբերմունքին, չհայտարարեր քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու եւ հայոց պետականության, զինված ուժերի կողքին կանգնելու մասին: Ի՞նչ եղավ արդյունքը՝ հոկտեմբերի 8-ին Փաշինյանն ու նրա ընտանիքը, պետական ամբողջ ապարատը Հայաստանում պետական դավաճան էին ման գալիս, ձեր գործընկերների խմբագրություններ առավոտից գիշեր ոստիկաններ էին մտնում: Ինչ վերաբերում է այս երկու-երեք օրերին, ապա սա 44-օրյա պատերազմի շարունակությունն է, եւ, ինչպես Փաշինյանն է ասում, աներկբա է, որ այս իշխանությունները 44-օրյա պատերազմում վարած դավաճանական ու պարտվողական նույն քաղաքականությունը վարում են նաեւ հիմա, ինչի վկայությունն էր երեկ ԱԺ-ում իշխող խմբակցության մեծ մասի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության համար սպառնալիք ներկայացնող ելույթները»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր