00:00:00

Լոռիում բախվել են Opel-ն ու «06»-ը, կա 1 զոհ, 3 վիրավոր

00:25, 18 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր