00:00:00

Մեր զինվորները գերեվարվել են հենց այն ժամանակ, երբ վերադարձնում էին ադրբեջանցի 6 գերուն

22:09, 17 նոյեմբեր 2021

Երեկ Էդուարդ Աղջանյանն ու ՊՆ-ը հայտնեցին, որ ռազմական գործողությունների ընթացքում ունենք 12 գերեվարված զինծառայող։ Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ բացի ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված զինծառայողներից` ունենք ևս 5 գերի, որոնք ադրբեջանական կողմում են հայտնվել շատ ավելի վաղ։ Հոկտեբերի 14-ին հայկական կողմը գերեվարել էր 6 ադրբեջանցի զինծառայողի։ Հենց դա էր պատճառ դարձել, որ Փաշինյանը պահանջի ՊՆ նախարար Արշակ Կարապետյանի հրաժարականը։ Փաշինյանը պահանջել էր, որ գերիներին հետ վերադարձնեն։ Մեր 5 զինվորը գերեվարվել է հենց այդ ժամանակ, երբ վերադարձնում էին ադրբեջանցի 6 գերուն։ Պաշտոնական որևէ բացատրություն ու արձագանք չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր