00:00:00

«Երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով». Զախարովա

22:19, 17 նոյեմբեր 2021

Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, թույլ չտալ միջադեպերի կրկնություն և խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, կանխել նոր միջադեպերը և լուծել բոլոր վեճերը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - ասել է Զախարովան չորեքշաբթի կայացած ճեպազրույցում։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել կողմերին՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման շահերից ելնելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր