00:00:00

Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները. ԱԽ քարտուղար

21:19, 17 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը: Հանդիպման ընթացքում մատնանշվել և քննարկվել են Աֆղանստանի տարածքից եկող վտանգները, ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությունը միգրացիայի և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև բիոտեխնոլոգիայի զարգացման արդյունքում առաջ եկած անվտանգության հիմնահարցերը: ԱՊՀ մասնակից պետությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագայում ընդլայնելու համագործակցության շրջանակը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում վերոնշյալ հարցերից զատ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Ա. Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները: Իսկ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում  է քայլ՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականությանը: ԱԽ քարտուղարը ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա: Հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին Ա. Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխվարչապետների մակարդակով կազմավորված ձևաչափին և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռքբերված համաձայնությունները անխափան իրականացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր