00:00:00

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար

20:28, 17 նոյեմբեր 2021

ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միութան արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ: «Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ սահմանազատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Եվրամիությունն ընդգծել է նաև իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար» և աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը: «Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ռազմական ուժերը և կատարել իրենց ստանձնած պարտականությունները»,- ընդգծվում է ԵՄ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր