00:00:00

Չեմ կարող ասել՝ գրավոր դիմել ենք, թե ոչ, բայց դիմել ենք. Խաչատրյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

19:45, 17 նոյեմբեր 2021

Այս պահին հրադադար է։ Դիրքեր կան, որ ետ ենք վերցրել։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորը նպատակահարմար չհամարեց ասել, թե որտեղ ինչ ենք վերցրել և որ հատվածում ինչ իրավիճակ է։ Հարցին՝ հայկական կողմը ՀԱՊԿ-ին դիմել է, թե ոչ, Արմեն Խաչատրյանն ասաց. «Չեմ կարող ասել՝ գրավոր դիմել ենք, թե ոչ, բայց դիմել ենք։ Երեկ ՀԱՊԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ բանավոր դիմել ենք»։ Արմեն Խաչատրյանը ևս մեկ անգամ ասաց, որ միջանցք չի լինելու, և որևէ մեկն ուժով այդ խնդիրը չի կարող լուծել։ Պատգամավորի կարծիքով այս հրադադարը փխրուն է։ Նրա խոսքով բանակցություններ ընթանում են հրադադարի ռեժիմը շարունակելու և մյուս խնդիրների վերաբերյալ։ Հարցին՝ թշնամուց գերի վերցրե՞լ ենք, պատգամավորն ասաց, որ նման տեղեկատվություն չի ստացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր