00:00:00

2020-ի պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 243 անձի գտնվելու վայրը, գերության մեջ է 40 անձ․ Նարեկ Մկրտչյան

19:36, 17 նոյեմբեր 2021

Ըստ քննչական կոմիտեի տվյալների՝ զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող, 76 քաղաքացիական անձ, անհայտ է 222 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 40 անձ, այդ թվում 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։ Մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստան է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 114 զինծառայող և քաղաքացիական անձ»,-ասաց նա և նշեց, որ այս տվյալները հոկտեմբեր ամսվա տվյալներ են։ Նա հայտնեց, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ վիրավորում և ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, հաշմանդամություն է սահմանվել 1464 անձի համար, այդ թվում՝ 113-ը՝ առաջին խմբի հաշմանդամություն:
«Ըստ միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների՝ պատերազմի ավարտին Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի քան 91 հազար մարդ, ավելի քան 80 տոկոսը վերադարձել են Արցախ»,-ասաց նա և հայտնեց, որ հետպատերազմյան շրջանում Արցախի կառավարությանը և արցախահայությանը աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը իրականացրել է 20-ից ավելի միջոցառում, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր