00:00:00

Հայկ Սարգսյանը հերքում է, թե Տույի սպանության օրը եղել է այդ տան մոտ. «Ես այդ ժամանակ գործուղված եմ եղել ՌԴ»

19:28, 17 նոյեմբեր 2021

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքել է մմուլի տեղեկությունը՝, թե ինքն իբր նոյեմբերի 11-ին եղել է նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ, սպասելիս է եղել քրեական հեղինակություն Տույին, որտեղ տեղի են ունեցել արյունալի իրադարձություններ, սպանվել է 4 մարդ, այդ թվում նախկին պատգամավորն ու Տույը: Հայկ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես եղել եմ դեպքի վայրում։ 1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։ 2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։ 3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։ 4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմբերի 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։ 5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են դա․ ՀԱՊԿ-ի պաշտոնական հոդվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր