00:00:00

Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի նկատմամբ. Անի Սամսոնյան

15:13, 17 նոյեմբեր 2021

Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով  հոխորտանքները ևս: Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից` մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն  փնտրելը ինքնիշխանին պատիվ չի: Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ: Իսկ մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե´ր պարտավորությունն է, մե´ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում` ոչ ռազմավարական, ոչ մարտավարական և ոչ էլ տեխնիկական առումով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր