00:00:00

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում կեսօրից մինչև երեկո փոխհրաձգություն է եղել. Սոթքի բնակիչ

16:51, 17 նոյեմբեր 2021

Նախօրեին լարված է եղել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում։ Համայնքի ղեկավարը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից մարդուժի և տեխնիկայի կուտակումներ կան,իսկ Սոթքի հանքի աշխատակիցները կեսօրից տարհանվել են։ Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ կեսօրից հետո մինչև յոթ ժամ փոխհրաձգություն է եղել։ «Երեկ կեսօրից լարվածություն կար, մինչև գրեթե 6-7-ը։ Կրակոցներ էին ու փոխհրաձգություն։ Հետո իրավիճակը համեմատաբար հանգստացել է և մինչև այս պահը պահպանվում է»։ Համայնքի բնակիչների թվում կան մարդիկ, որոնք մեկ տարվա ընթացքում մշտական կազմ պատրաստ են՝ անցնել երկրի տարածքների պաշտպանության։ «Ունենք մարդիկ, ովքեր ցանկացած դեպքում կազմ, պատրաստ են ու սպասում են հրահանգի, որ գործողություն իրականացնեն։ Հիմա դրան չի հասել, բայց մարդիկ եկել են ու ասել, որ սպասում են զանգի»։ Սևակ Խաչատրյանը նշեց, որ Գեղամասարի հատվածից դիրքային կորսուտներ չունեն։ Նրա փոխանցմամբ՝ համայնքի վիճելի հատվածներւմ կան նաև ռուս սահմանապահներ, սակայն կարծում է, որ նրանց ներկայությունը ձևական բնույթ է կրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր