00:00:00

Չի կարելի բացառել, որ Երևանը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին․ դեսպան Տողանյան

11:40, 17 նոյեմբեր 2021

Չնայած Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը, չի կարելի բացառել, որ Երևանը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Դժվար է ասել․ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, մենք ունենք այն, ինչ ունենք։ Տեսնենք, իրադարձություններն ինչպես կզարգանան»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է Հայաստանը օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին, թե իրավիճակի կայունացումից հետո դրա անհրաժեշտությունը նվազել է։  Միաժամանակ, ճշտող հարցին, թե  իրադարձությունների ոչ մի զարգացում չի կարելի բացառել, նա դրական պատասխան է տվել. «Այո»,- ասել է դեսպանը։ «Իրավիճակը կայուն է այս պահի դրությամբ»,- հավելել է Տողանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր