Հայաստանի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Ռամիլ Ուսուբովը Մոսկվայում մասնակցում են ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը։ Դրան մասնակցում են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը», — ասվում է հաղորդագրությունում։