00:00:00

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինի Մարալիկ քաղաքի որոշ հասցեներում․ «Վեոլիա Ջուր»

14:15, 17 նոյեմբեր 2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ից, մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10։00-ն, կդադարեցվի Շիրակի  մարզի՝ Մարալիկ քաղաքի,  Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր