ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցի ժամանակ ասաց, թե կարո՞ղ է «Հայաստան» դաշինքն է խնդրել Ադրբեջանին նման հարձակում անել, որպեսզի իրենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարություն տարածեն:
Անդրանիկ Քոչարյանը մի շարք մեղադրանքներ հնչեցրեց «Հայաստան» դաշինքի ուղղությամբ՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանին ժողովուրդը ոչ թե մերժում է, այլ արհամարհում: