Անվտանգության խորհրդի արտահերթ  նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս, ոչնչացվել է  առնվազն վեց միավոր զրահատեխնիկա:

«Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ», — ասաց Փաշինյանը՝ խնդրելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիաշատակը:

«Տեղի ունեցողին կարելի է տալ միայն մեկ գնատահատական։ Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քմ կմ ինքնիշխան տարածք։ Միջազգային մեր գործընկերների լռության պարագայում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իմ գնահատականը միանշանակ է, Ադրչբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը»,-  հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում։ «Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք և պարտադրանքի լեզուն մեր համար անընդունելի է»,- ասել է Փաշինյանը, հավելելով, որ Հայաստանը կարող է բանակցել, կարող է փնտրել և գտնել փոխըմբռնելի լուծումներ, բայց թույլ չի տա խոսել ամբարտավանության լեզվով։