00:00:00

«Էլկա մանկական գեղագիտական կենտրոնին» կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին. ՍԱՏՄ

23:00, 16 նոյեմբեր 2021

Նոյեմբերի 9-ին ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով 11 դեպքի վերաբերյալ։ Այս մասին ասված է Առողջապահության նախարարության եւ ՍԱՏՄ-ի համատեղ հայտարարությունում: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 11 երեխան էլ հաճախում են «Էլկա մանկական գեղագիտական կենտրոն»։ Վերջիններիս մոտ աղիքային վարակին/սննդային թունավորմանը բնորոշ կլինիկական ախտանշանները՝ սրտխառնոց, անզուսպ փսխում դիտվել են նույն օրը և հիվանդները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Մուրացան» ՀՀ, որտեղ հոսպիտալացվել են «աղիքային վարակ» և «սննդային թունավորում, հիպովոլեմիկ շոկ» նախնական ախտորոշումներով (1 երեխա ծնողների հրաժարականով տուն է գնացել և, ստանալով հիվանդանոցի վարակաբանի խորհրդատվություն՝ ստանում է ամբուլատոր բուժում): Ներկա պահին հոսպիտալացված բոլոր հիվանդները դուրս են գրվել, բավարար առողջական վիճակով: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների, ինչպես նաև ՀՀ ՍԱՏՄ տեսուչների կողմից լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է լվացուկների, կենսանմուշների, խմելու ջրի և սննդամթերքի նմուշառում։ Արդյունքում խմելու ջրի մեջ շեղումներ չեն հայտնաբերվել, սննդամթերքում (հավի մսով և բրնձով շիլա, երշիկ) հայտնաբերվել է ստաֆիլակոկ, թունաբանական հետազոտության արդյունքում՝ թունավոր ազդեցություն, սաների և աշխատակիցների կենսանմուշներում հայտնաբերվել է ստաֆիլակոկ, իսկ արտաքին մակերեսներից վերցված լվացուկներում ԱՑԽՄ և ստաֆիլակոկ։ Տվյալ կազմակերպությանը կարգելվի սնունդ մատուցել երեխաներին, քանի դեռ հումքի ու սննդամթերքի պահեստավորման, մշակման, պատրաստման տարածքներն ու սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանեցվել իրավական ակտերով սահմանված նորմերին: «Էլկա» մանկական զարգացման կենտրոնը գրանցված չի եղել ՍԱՏՄ սննդի շղթայի օպերատորների բազայում և դուրս է մնացել Տեսչական մարմնի վերահսկողության շրջանակից: Սննդի շղթայի օպերատորների բազայում չգրանցվելու համար տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր