00:00:00

Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են

22:29, 16 նոյեմբեր 2021

Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, հանքավայրի աշխատանքները դադարեցվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ «Ես այս պահին կապ չունեմ հենց Սոթքի հետ, որ հասկանամ, թե այս պահին ինչ է կատարվում, բայց սահմանային գոտին անցնում է հանքավայրի տարածքով, դրա համար անվտանգության հարցն ապահովելու համար աշխատակիցները տարհանվել են և աշխատանքները դադարեցվել են»։ Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանքավայրում աշխատում է 700 մարդ։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ վիճակը ծայրահեղ լարված է։ Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման հետևանքով սկսված մարտերի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմից գերեվարվել է 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային զինծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր