00:00:00

Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել. Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու. Աշոտյան

21:12, 16 նոյեմբեր 2021

Ձեզ հարյուր անգամ ասել էի, որ պատերազմը չի ավարտվել: Որ խաղաղություն թույլի հետ չի լինելու: Որ այս սրիկան չի հանգստանալու: Որ իրեն ընտրել չի կարելի: Որ կապիտուլյանտին վերարտադրելով աշխարհին սխալ ազդակ ենք ուղարկելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Նա, մասնավորապես, նշել է. «Այս օրը եկավ, որովհետև սրիկաները հանձնեցին Սյունիքի ճանապարհները պինդ պահող մեջքը: Որովհետև ադրբեջանական կոչեցին նրանց կողմից զավթած հայկական հողերը: Որովհետև բանակն անտեր թողեցին: Որովհետև պաշտպանության նախարար ու շտաբի պետ ավելի հաճախ էին փոխում, քան սեփական ներքնազգեստները: Որովհետև Ալիևի լեզուն չկարճացրեցին ու նա կրկին երկարացրեց իր ձեռքերը: Եվ ի վերջո, ասենք նաև բացարձակ, բայց տհաճ ճշմարտությունը. այս պատերազմի երկրորդ արարը այսօր չի սկսվել, ոչ էլ երեկ: Այն սկսվել է հունիսի 20-ին 680 000 «ապագականերով»: Ցավակցում եմ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին: Ուժ և Աստծո վահան մեր զինվորականներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր