00:00:00

Պուտինը Ռաիսիին տեղեկացրել է ԼՂ-ում հրադադարն ապահովելու ուղղությամբ արվող քայլերի մասին

19:42, 16 նոյեմբեր 2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Ռաիսիին տեղեկացրել է ԼՂ-ում հրադադարն ապահովելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցների մասին: «Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հրադադարի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցները», - հայտնում են Կրեմլից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր