00:00:00

Ադրբեջանը հարձակվել է ՀՀ սուվերեն տարածքի վրա. պատգամավորը դիմում է ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և միջազգային հանրությանը

15:34, 16 նոյեմբեր 2021

Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա՝ խախտելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ «Հրավիրում ենք Ռուսաստանի Դաշնության, որը մեր ռազմավարական գործընկերն է, ՀԱՊԿ-ի և անդամ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա։ Այս ամենը տեղի է ունենում հենց այս պահին, հենց այս րոպեներին։ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների դրույթները, որոնք ստորագրվել են ամենաբարձր մակարդակով, և որոնք վերահաստատվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի ֆորմատով։ Այդ հայտարարությունները և այդ դրույթները պաշտոնապես հաստատվել են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից ամենաբարձր մակարդակով»,- ասաց Պապոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր