00:00:00

Եթե կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը պետք է փակել, որ հակառակորդը չկարողանա մխրճվել. Օհանյան

17:59, 16 նոյեմբեր 2021

Մեր զինված ուժերը մարտական գործողությունների վարման, հրամանատարական ենթակայության, հրամանատարների և զինվորների միջանձնային հարաբերությունների, մարտական գործողությունների մարտավարական քայլերի փորձ ունի և այն պետք է արագ կերպով վերականգնել և կիրառել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Հայաստանում կան բոլոր երեք պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ և պայմաններ ստեղծվեն գործողութուններ իրականացնելու համար»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը և հավելեց. «Եթե երկու կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը՝ սանտիմետր, մետր տարածությունները պետք է փակել, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվի և շրջափակել մեր զորքերին»: Ըստ Օհանյանի՝ իշխանությունը Հայաստանի տարածքը՝ տարածքի և ժամանակի առումով չի պատկերացնում, և չգիտի, թե որոնք են առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է իրականացվի: «Ինչպես է ստացվում, որ Հայաստանի մայրաքաղաքի, քաղաքաների փողոցներում իրենց հաջողվում է ոստիկանական զորքեր կուտակել, ուռճացնել այդ ամբողջ համակարգն իրենց պաշտոնները պահելու համար, բայց չեն կարողանում համապատասխան ներուժ ձևավորել և նաև այդ ուժերին կենտրոնացնել՝ ապահովելու մեր սահմանների պաշտպանությունը»,-հայտարարեց Օհանյանը՝ հավելելով. «Եթե նախկինում ասում էինք, որ ստեղծված իրավիճակն անգրագիտության պատճառ է, ապա այսօր ասում ենք՝ սա միտումնավոր է արվում, միտումնավոր մեր սահմանները չեն փակկվում»: Սեյրան Օհանյանը նաև տեղեկացրեց, որ Գորիս-Գորայք ճանապարհը թշնամին արդեն երկու կողմից կարողանում է դիտարկել՝ ինչպես սեփական ափում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր