00:00:00

ԱԺ-ի փափուկ աթոռներին նստելը մարդկանց հետ, ում համարում ենք երկրի դավաճաններ, գերնպատակ չէ․ մանդատն ընդամենը գործիք է, պայքարի միջոց․ ընդդիմադիր պատգամավոր

17:39, 16 նոյեմբեր 2021

Պատգամավորական մանդատն ընդդիմության համար հերթական գործիք է՝ վեր հանելու հանրությանը հուզող հարցերն ու նույն այդ հանրությանը ներկայացնելու այն իրականությունը, որը ստեղծվել է իրենց շուրջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն՝ անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու հարցին: «ԱԺ-ի փափուկ աթոռներին նստելը այսօրվա ընդդիմության կազմում գտնվող որևէ մեկի նպատակների մեջ չի մտնում, առավել ևս մարդկանց հետ, ում մենք համարում ենք այս երկրի դավաճաններ։ Մարդկանց հետ, ովքեր փորձում են ՀՀ-ի մասնատված և արդեն իսկ ավերված վիճակը ներկայացնել որպես նորմա, թաքցնել իրականությունը, ցույց տալ, թե առանց անվտանգության էլ կարող ենք ապրել, առանց Արցախի էլ կարող ենք ապրել, ոչինչ, որ հայ են սպանում Շուշիի մատույցներում, մեր պետական կառույցները դրան չեն կարող անդրադառնալ, որովհետև Ալիևը չի ողջունի դա», - նշեց պատգամավորը։ Մկրտչյանի խոսքով՝ խորհրդարանական ընդդիմությունն իր պայքարի ընթացքում օգտվում է գործիքակազմում եղած բոլոր միջոցներից, այդ թվում՝ մանդատներից, և այդ մանդատի շնորհիվ է նաև, որ այսօր ԱԺ-ում ընդդիմության նախաձեռնությամբ ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագիրը պարզելու և նրանց հայրենիք վերադարձնելու խնդիրների շուրջ հրատապ քննարկում է կազմակերպվելու: «Թեպետ, ինչպես և սպասելի էր, Նիկոլ Փաշինյանը կրկին չի ներկայանալու այդ չափազանց կարևոր հարցերի քննարկմանը», - ասաց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր