Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Քանիցս ասել եմ, որ դավաճան հողատուների բազմաթիվ հիմար հայտարարություններ ուղղակիորեն ծառայում են ադրբեջանական պրոպագանդայի համար եւ օգտագործվում են նրանց կողմից միջազգային հարթակներում սեփական կեղծիքները եւ հանցագործությունները արդարացնելու համար։
Վարչապետի, սպիկերի, ԱԽՔ-ի պաշտոններին թառած ոչնչությունները, նրանց փնթի ուսապարկերը Հայրենիքի հանձնման գործընթացին զուգահեռ հետեւողականորեն պարարտ հող են ստեղծում Հայաստանի ազգային շահերի եւ պատմական իրողությունների խեղաթյուրման համար։
Ինքս ականատես եմ եղել եւ հակադարձել եմ ադրբեջանցինների եւ նրանց եվրոպական լոբբիստների նմանատիպ «փաստարկներին»։
Ներքին եւ արտաքին թուրքերը հայ ժողովրդի դեմ իրականացնում են ծրագրավորված պատերազմ՝ սահմանին, դիվանագիտիւթյան մեջ եւ քարոզչական հոսքերում։
Իսկ մենք դեռ չենք գտել նրանց դեմն առնելու հակաթույնը։
May be an image of 3 մարդ և տեքստը