00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք. մահացել է 58 քաղաքացի

15:04, 16 նոյեմբեր 2021

Հայաստանում նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 572 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329913 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2260268 վերջին մեկ օրում` 7699 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 24082 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1103-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 297339 անձ` վերջին մեկ օրում 1617 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 52 քաղաքացի, մահացածների թիվը 7107 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1385 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր