00:00:00

«Նա խաբեբա սրիկա է, 100 հոգու պարտք է». Բյուրականցիներն՝ ընդդեմ համայնքի ղեկավար նոր ԺՊ-ի

14:58, 16 նոյեմբեր 2021

Բյուրական համայնքում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գեւորգյանի: «Նա խաբեբա սրիկա է, 100 հոգու պարտք է: Ինքը ոչ թե պետք է գա գյուղապետ, այլ իրեն դատեն: Մարդկանց տարել է Ռուսաստան, աշխատացրել է, փողերը չի տվել»,-ասաց գյուղացիներից մեկը: Բյուրականի մեկ այլ բնակիչ էր ասաց, որ դեկտեմբերի 5-ին ընտրություն է, դրանից հետո կորոշվի, թե ով է այստեղ լինելու համայնքի ղեկավար: Գյուղացիները թույլ չեն տալիս, որ համայնքի ղեկավարի ԺՊ-ն մտնի համայնքապետարանի շենք: «Սա՞ է ժողովրդավարական երկիրը: Ոստիկանությամբ բերում են մի հատ ապուշի, խաբեբայի, դնեն մեզ համայնքի ղեկավար: Սա՞ է Հայաստանը»,- նշեց ակցիայի մասնակիցը: «Կարելի է հայտարարել՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ  բոլորովդ, այսպես չէ՞»,- նշեց ակցիայի մեկ այլ մասնակից: «Սա ժողովրդավարությո՞ւն է, սա՞ է Նիկոլի ժողովրդավարությունը: Այս ի՞նչ է կատարվում: Թող ինքը գա այստեղ, ներկայանա ու ասի՝ ինչո՞ւ է այսպիսի վիճակ: Հայաստանի բոլոր գյուղերում նույն վիճակն է, անհարմար չե՞ն զգում իրենց»,- նշեց համայնքի բնակչուհիներից մեկը: «Որոշ աղբյուրներից լսել եմ, հենց Փաշինյանն ասել է՝ պետք է ինքը գնա, նստի այդտեղ, վերջ: Տենց էլ անում են: Բերել են, այնպիսի մարդու են ներկայացնում, վաղը որ մեզ հարցնեն, չենք կարողանալու ասել՝ Բյուրականից ենք»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր