00:00:00

«Հրապարակ». Թագուհին Թովմասյանը միացել է «ընդդիմությանը թիկունքից հարվածողների՞ն»

13:24, 16 նոյեմբեր 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իմքայլական, այժմ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանի երեկվա գրառումը զարմանք է առաջացրել ընդդիմադիրների շրջանում։ Թովմասյանը նկատել էր, որ երկրում ստեղծված օրհասական դրության պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատել՝ որպես օրենսդիր, եւ ընդդիմության առաջնորդներին առաջարկել էր՝ «հնարավորինս շտապ քննարկել ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են»։ Ընդդիմության շարքերում կասկածներ ունեն, որ Թագուհին միացել է «ընդդիմությանը թիկունքից հարվածողներին»։ «Հայաստան» դաշինքից մի քանիսը երեկ հրաժարվեցին հրապարակավ արձագանքել այս կոչին, իսկ Ագնեսա Խամոյանը հարցին հարցով պատասխանեց․ «Իսկ Թագուհի Թովմասյանն արդեն հրաժարվե՞լ է իր մանդատից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր