00:00:00

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. Լիբանանի առաջնորդներն ապրում են ֆանտազիաների երկրում

00:49, 13 նոյեմբեր 2021 Հասարակություն

Լիբանանի կառավարության պաշտոնյաները չեն գիտակցում հրատապությունը եւ պատասխանատվություն չեն ստանձնում տնտեսական ճգնաժամի համար, Reuters-ին ասել է ծայրահեղ աղքատության եւ մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվյե դե Շուտերը Լիբանանում աղքատության ուսումնասիրման երկշաբաթյա առաքելությունից հետո: «Նրանք ապրում են ֆանտազիաների երկրում,- ասել է Դե Շութերը:- Սա ոչ մի լավ բան չի նշանակում երկրի ապագայի համար»: Իր այցի ընթացքում դե Շութերը հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ինը նախարարների, վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ։ Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է, որ երկրի միջին եկամուտ ունեցող բնակչության գրեթե երեք քառորդը ներկայումս տառապում է աղքատությունից, որը տնտեսական ճգնաժամի ժամանակ էլ ավելի է ուժեղացել: Բանկերը ֆինանսների դուրսբերման ոչ պաշտոնական վերահսկողություն են սահմանել, եւ արժույթը 2019 թվականից ի վեր կորցրել է իր արժեքի ավելի քան 90 տոկոսը, ինչը Համաշխարհային բանկը «կանխամտածված դեպրեսիա» եւ աշխարհի ամենավատ ֆինանսական ճգնաժամերից մեկն է անվանել 1850 թվականից ի վեր: «Ազգային մասշտաբով սա հարստության հսկայական կորուստ է, որը գրեթե աննախադեպ է»,- ասել է Դե Շութերը՝ նշելով, որ Լիբանանի բանկային հատվածի կորուստները, որոնք 2020 թվականի կառավարության ծրագրում մոտ 83 միլիարդ դոլար են գնահատվում, պետք է կրեն բանկերը, բաժնետերերը եւ խոշոր ավանդատուները, այլ ոչ թե սովորական մարդիկ: Դե Շութերն ասել է, որ խորհուրդ կտա անհապաղ իրականացնել մի քանի ամսով հետաձգված սոցիալական ապահովության ցանցային ծրագրերը, բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ հարստության հարկ սահմանել՝ աշխարհում առաջատար անհավասարությունը հաղթահարելու համար: Նրա վերջնական զեկույցը կհրապարակվի 2022 թվականի սկզբին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր