00:00:00

Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները կարող են անդրադառնալ Էրդողանի վրա

04:04, 12 նոյեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Սիրիայի ավիաընկերությունները, որոնք նշվում են որպես Բելառուս միգրանտների հիմնական «մատակարարներ»։ Բելառուսը, ինչպես կարծում են արեւմտյան մայրաքաղաքները, այցելուների հոսքն օգտագործում են որպես Եվրամիության վրա քաղաքական ճնշման միջոց։ Մինսկի հանդեպ պատժամիջոցների տարբեր գործիքներ են կիրառվում, սակայն ճգնաժամի համար կարող է հատուցել ոչ միայն նա, այլ նաեւ մերձավորարեւելյան այն խաղացողները, ովքեր պահպանել են օդային հաղորդակցությունը նրա հետ՝ ի հեճուկս արեւմտյան բոլոր պատժամիջոցների: Այս առումով ամենաշատ ուշադրությունը գրավում է Թուրքիան։ Մանավանդ որ Անկարան այս տարի արդեն նկատվել դիվանագիտական մակարդակով Մինսկին օգնելու փորձերում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։ Այն մասին, որ Թուրքիան եւ ԱՄԷ-ն կարող են տուժել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին «օգնելու» համար, գրել է EU Observer-ը։ Մերձավորարեւելյան երկու երկրների ազգային ավիափոխադրողները «սեւ ցուցակում» հայտնվելու վտանգի տակ են այն պատճառով, որ նրանց չվերթներն առավել հաճախ վայրէջք են կատարում Մինսկում։ Երբ Եվրոպական համայնքը, այս ամառ Բելառուսի մայրաքաղաքում Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո արգելեց իր ավիաընկերություններին թռիչքներ կատարել նախկին ԽՍՀՄ հանրապետության վրայով եւ պատժամիջոցներ սահմանեց բելառուսական ընկերությունների հանդեպ, երթեւեկի մեծ մասը իրենց վրա վերցրին այլ երկրների փոխադրողները, այդ թվում՝ Turkish Airlines-ը (Թուրքիա), FlyDubai-ը (Էմիրություններ) եւ վաղուց արեւմտյան «սեւ ցուցակում» հայտնված Cham Wings-ը (Սիրիա): Քանի որ Բելառուսի տարածքից Եվրոպա ներթափանցել փորձող միգրանտների զգալի մասը Մերձավոր Արեւելքից են, «մատակարարման» մեջ կասկածվողների շրջանակը բավականին նեղ է։ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ, եվրոպական կենսակերպի պաշտպանության հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը մոտ ապագայում պետք է այցելեն այն պետություններ, որտեղից առավել հաճախ են գալիս Բելառուս։ ԵՄ-ն ակնկալում է համոզել Մերձավոր Արեւելքի խաղացողներին ձեռնարկել այնպիսի միջոցներ, «որոնք կերաշխավորեին, որ այդ պետությունների քաղաքացիները չընկնեն բելառուսական իշխանությունների լարած ծուղակը»։ Հիմքեր կան ենթադրելու, որ պահանջների մեծ մասը կուղղվի Թուրքիային, թեեւ Turkish Airlines-ն արդեն հայտարարել է, որ իրենք թրաֆիքինգիով չեն զբաղվում։ Այդուհանդերձ, հանրապետությունն այս տարի օգտագործել է ՆԱՏՕ-ի իր վետոն, որպեսզի մեղմի Լուկաշենկոյի գործողությունները դատապարտող հավաքական հայտարարությունը, գրում է Washington Post-ը: Բացի այդ, ինչպես հաղորդել է Reuters-ը, Անկարան արգելափակել է Բելառուսի ղեկավարության դեմ որոշ պատժամիջոցներ, որոնց օգտին հանդես են եկել Մերձալթյան երկրներն ու Լեհաստանը։ Մի շարք ենթադրությունների համաձայն, թուրքական կողմը միեւնույն ժամանակ ազդել է այն բանի վրա, որպեսզի մերժվեն նախկին խորհրդային հանրապետության նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների վերաբերյալ Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամների կոչերը։ Անկարան ինքը մեղադրվում էր միգրացիան քաղաքականացնելու մեջ, սակայն նրան հաջողվել է փոխզիջումների գնալ Եվրոպական համայնքի հետ։ «Քաղաքագիտական որոշ քննարկումներում նրանք հարցրել են՝ երբ Թուրքիայից փախստականները գնում էին Եվրամիություն, ԵՄ-ն ֆինանսավորո՞ւմ էր նրանց Թուրքիայի Հանրապետության տարածքում մնալու համար,- օրերս հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,- Ինչո՞ւ հնարավոր չէ նույն կերպ օգնել որոշակի կարիքներ ունեցող բելառուսներին, որպեսզի փախստականները, որոնց Լեհաստանն ու Լիտվան չեն ցանկանում իրենց տարածք թողնել, ապրեն նորմալ պայմաններում»։ Թուրքական կողմը սահմանափակող միջոցների կհանդիպի՞ արդյոք լեհ-բելառուսական սահմանին իրավիճակի սրման ֆոնին, մեծապես կախված է Եվրոպական համայնքի անդամ երկրների քաղաքական կամքից։ Մինչ այժմ նրանք պրագմատիզմի պատրաստակամություն են ցուցաբերել Անկարայի հետ հարաբերություններում։ Այդուհանդերձ, Վաշինգտոնում գործող «Դեմոկրատիաների պաշտպանությահ հիմնադրամ» վերլուծական կենտրոնը ճգնաժամի վերաբերյալ վերջերս հրապարակման մեջ ենթադրություն է հայտնել, որ թուրքական ավիաընկերությունն ունի եվրոպական պատժամիջոցների ենթարկվելու բոլոր հնարավորությունները: Հիմնադրամի փորձագետներն առաջարկում են այս պատժամիջոցները լրացնել սահմանափակումներով այն թուրք պաշտոնյաների նկատմամբ, ովքեր իբր ներգրավված են միգրանտներին որպես քաղաքական միջոց օգտագործելու մեջ։ «Չնայած միգրանտների հետ կապված խնդրին, սա այն մասշտաբը չէ, որը կարելի է դիտարկել թուրքական համատեքստում»,- «ՆԳ»-ին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Քերիմ Հասը: - Էրդողանն ամբողջ ուժով ձգտում է ԵՄ-ին ցույց տալ, որ դեռ վաղ է իրեն հաշվից հանելու համար, եւ որ ինքը կարող է այս կամ այն չափով տարաձայնություններ առաջացնել Եվրոպական համայնքում՝ Արեւելյան Եվրոպայի միջոցով: Այլ կերպ ասած, այսպես կոչված թունավոր ներուժը, որն ունի Անկարան, կարող է տարածվել Սիրիայի եւ Լիբիայի սահմաններից դուրս, որտեղ այն ակտիվորեն օգտագործվում է»։ «ՆԳ»-ի զրուցակիցը միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2023 թվականին Էրդողանին սպասվում են հերթական ընտրությունները, եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարող է նաեւ որոշակի օգուտներ բերել. «Վերջերս Էրդողանի վարկանիշը զգալիորեն ընկել է, եւ երկրում տնտեսական ճգնաժամն ավելի է սրվում,- նշել է փորձագետը,- Այս ամենը ստիպում է քաղաքական վերնախավին եւ անձամբ նախագահին ավելի ու ավելի էքսցենտրիկ քայլեր ձեռնարկել՝ «ներքին ուշադրությունը» շեղելու եւ բուն Թուրքիայի ներսում օրակարգը փոխելու համար։ Արտաքին քաղաքական դաշտն այս համատեքստում լավագույն տարբերակն է»։ Ըստ «ՆԳ»-ի զրուցակցի՝ Թուրքիայի եւ Բելառուսի ղեկավարները պարզապես կրկնում են նույն «ավտորիտար փորձը», որը որդեգրել են միմյանցից։ Միգրանտներին շահագործելու նույն մեթոդները երկար ժամանակ կիրառում է նաեւ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը, նշում է փորձագետը։ «Այս համատեքստում դժգոհություն արտահայտող հիմնական պետություններն այժմ, իհարկե, Լեհաստանն ու Լիտվան են»,- ասում է Հասը,- Հաշվի առնելով, որ Թուրքիան ակտիվորեն մղում է իր ռազմական անօդաչու թռչող սարքերը արեւելաեվրոպական շուկա, Վարշավան կարող է հայտնվել բարդ իրավիճակում։ Մի կողմից՝ նրան պետք է դեմքը պահել Անկարայի հետ հարաբերություններում, մյուս կողմից՝ չի կարելի անտեսել այն դերը, որ նա խաղում է Լուկաշենկոյին աջակցելու եւ միգրանտների հետ կապված ճգնաժամի հարցում»։ Բայց ակնհայտ է, որ ժամանողների վերջնական նպատակակետը Լեհաստանը կամ Լիտվան չեն։ Հավանաբար նրանք կփորձեն շարժվել դեպի Արեւմտյան Եվրոպա, եւ դա կարող է որոշակիորեն թուլացնել լարվածությունը արեւելաեվրոպական առաջնորդների հետ հարաբերություններում, եզրափակել է քաղաքագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր