00:00:00

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero io-ն. կա վիրավոր

22:53, 10 մայիս 2018 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 49-ամյա Վարդգես Ծառուկյանի վարած BMW մակնիշի 04 ԼԼ 121 համարանիշի և Ապարան քաղաքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Համամջյանի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 35 DM 625 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր, վարորդի համագյուղացի, 44-ամյա Ղամրիկ Ծառուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր