00:00:00

Հայտնի է Վարդենիսում նռնակի պայթյունից վիրավորված զինծառայողների անունները

13:13, 28 հոկտեմբեր 2021

Irakanum.am-ը տեղեկացրել էր, որ այսօր, ժամը 9:00-ի սահմաններում՝  Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել: Վիրավորում ստացած զիծառայողներն են՝ Վահե Ավետիսյանը, Ալեն Կարապետյանը, Կարլեն Արմենի Հակոբյանը, Արթուր Կարենի Անանյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրավոր 4 զինծառայողներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Հոսպիտալից Irakanum.am-ին հայտնել էին, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր