00:00:00

Վարդենիսում նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել

17:02, 28 հոկտեմբեր 2021

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր, ժամը 9:00-ի սահմաններում՝  Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել: Քիչ առաջ վիրավոր 4 զինծառայողներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Հոսպիտալից Irakanum.am-ին հայտնեցին, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։   Irakanum.am –ը փորձեց մանրամասներ ճշտել նաև ՊՆ-ից, սակայն նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր