00:00:00

Պաշտոնակռիվ․ ովքեր են հավակնում Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնին

12:38, 28 հոկտեմբեր 2021

Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում այսօր տեղի  է ունենալու հոկտեմբերի 17-ին անցկացված Գյումրու ՏԻՄ ընտրությունների ավագանու մանդատների բաժանման արարողությունը։ Irakanum.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ԸԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում էր ստացել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանն ու ցուցակում ընդգրկված Մառա Հարությունյանը ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել։ Հովհաննես Հարությունյանը Շիրակի գործող մարզպետն է։ Մեկական ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել «Բալասանյան» դաշինքից ու ՀՀԿ-ից։ Գյումրիում քաղաքային իշխանության ձևավորումը մոտենում է ավարտին։ «Բալասանյան» դաշինքը, որը ստացել էր ձայների մեծամասնությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Վարդգես Սամսոնյանի թեկնածությունը, ով ընտրություններում գլխավորում էր այս դաշինքի ցուցակը։ Իրականում  քաղաքային իշխանությունը ստվերային ղեկավարելու է Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, ով էլ հանդիսանում է կուսակցություն ստեղծողն ու ֆինանսավորողը։ Դաշինքում արդեն որոշել են ՔՊ-ի հետ կոալիցա չեն կազմելու, ինչի մասին մենք օրեր առաջ հրապարակել էինք։ Բայց համագործածկցություն բոլոր ուժերի հետ լինելու է։ Մի շարք առանցքային պաշտոններ ամեն դեպքում բաժին կհասնի ՔՊ-ին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ թեժ պայքար է գնում հատկապես փոխքաղաքապետի պաշտոնի շուրջ։ «Բալասանյան» դաշինքում որոշել են Ռուբեն Սանոյանը, ով հիմա էլ է քաղաքապետի տեղակալը կշարունակի պաշտոնավարել, նախ նրանից և քաղաքապետարանում  են գոհ և գործից տեղյակ է։ Փոխքաղաքապետի պաշտոնին հավակնում է նաև ՔՊ-ն։ Հենց այստեղ է, որ կա ներքին լարվածություն ՔՊ-ականների միջեւ։ Ինչպես հայտնի է ՔՊ-ի ավագանու ցուցակի երկրորդ համարը պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է զբաղեցնում և Արման Բաղդասարյանի պատգամավոր քույրը հակված է, որպեսզի եղբայրը զբաղեցնի փոխքաղաքապետի աթոռը։ Քաղաքապետի տեղակալի պաշտոնին հավակնում է նաև ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը՝ Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։ Այս հարցում էլ շահագրգիռ է մարզպետ Հարությունյանը։ Նկատենք, որ Աստղիկ Բեյբությանը լինելով հասարակ ատամնաբույժ և որեւէ կերպ առնչություն չունենալով ինֆեկցիոն հիվանդությունների հետ նշանակվում է «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն։ Մենք տեղեկացանք, որ այս հարցում ժամանակին իր դերակատարությունն է ունեցել Հովհաննես Հարությունյանը, ով ինչպես հայտնի է մինչ Շիրակի մարզպետ նշանակվելը զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ Irakanum.am-ի հետ զրույցում Աստղիկ Բեյբությանը ներքաղաքական հարցերի պատասխանել չցանկացավ, ասաց, թե մարզում կորոնաիրավիճակը բարդ է, ինքը զբաղված է։ Հարցին, թե առաջարկ եղել է Ձեզ փոխքաղաքապետի պաշտոնի համար, նշեց․ «Ոչ մի առաջարկ չի եղել, ես էդ հարցով ոչ խոսել եմ, ոչ էլ ժամանակ եմ ունեցել զբաղվելու»։ Կան նաև տեղեկություններ այն մասին, որ եթե Աստղիկ Բեյբությանը փոխքաղաքապետի պաշտոնին չնշանակվի, ապա նրան առողջապահական հաստատության ղեկավար կնշանակեն, քանի որ «Ինֆեկցիոն» հիվանդանոցը լուծարվել և միացել է «Գյումրու» ԲԿ-ին և տնօրենի պաշտոնից Բեյբությանը վերածվել է համակարգողի։ Միաժամանակ ՔՊ-ին կտրվեն մի քանի բաժնի պետի պաշտոններ։ Ինչ վերաբերում է Արման Բաղդասարյանին, ապա նրա  հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Գյումրու քաղաքապետարանում պաշտոններ կստանան նաև «Զարթոնք» կուսակցության անդամները։ Այս կուսակցությունը ընտրությունների արդյունքներով երրորդ հորիզոնականում է և պաշտպանելու է «Բալասանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածությունը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը բացառել է համագործակցությունը որեւէ ուժի հետ, իսկ ՀՀԿ-ն էլ՝ միայն ՔՊ-ի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր