00:00:00

Առողջապահության նախարարությունը հանձնաժողով է ստեղծել քովիդից մահացության պատճառների ուսումնասիրության համար

03:35, 28 հոկտեմբեր 2021

Ազգային վիճակագրական կոմիտեի եւ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալները կորոնավիրուսից մահացության վերաբերյալ խիստ տարբեր են։ Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պետք է կոնկրետ պարզաբանումներ տա այս հարցի վերաբերյալ։ «Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է պարզաբանի, թե ինչու չի կարողանում ճշգրիտ տվյալներ հավաքել»,- հայտարարեց Թովմասյանը։ Ի պատասխան՝ հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գերատեսչությունում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի առկա տարակարծությունների պատճառները։ Նա հիշեցրեց նաեւ, որ տվյալների «Armed» էլեկտրոնային բազան ստեղծվել է անցյալ տարի, եւ որ հիվանդանոցները փուլ առ փուլ միացել են դրան։ «Պետք է հասկանալ, թե արդյո՞ք նրանք բաց են թողել որեւէ տվյալ: Բացի այդ, անհրաժեշտ է վերստուգել մահացածների թվի վերաբերյալ ԶԱԳՍ-երի տվյալները», - նշեց Ավանեսյանը։ Նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին կորոնավիրուսից մահացել է 3545 մարդ, իսկ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2828 մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր