00:00:00

Փաշինյանի հետ երբեք չեմ աշխատի. Վիգեն Սարգսյան

18:20, 09 մայիս 2018

«Մեր սահմանադրությունը չի ենթադրում նախարարի պաշտոնակատարի հրաժարական և ես անթույլատրելի եմ համարում այս իրավիճակում չաշխատելը, քանի որ մենք պատերազմող երկիր ենք»,-այսօր՝ մայիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ ինքը բացառում է աշխատանքը նոր կառավարության հետ, որովհետև նախարարի աշխատանքը զուտ աշխատավարձ հետապնդող աշխատանք չէ. «Կա քաղաքական հայացքների խնդիր և երբ նշանակվի նոր նախարարը, ես կհեռանամ, իհարկե, հնարավորինս սահմաններում աջակցելով իմ երկրին և բանակին»,-նշեց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր