Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 19:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երեւանյան մայրուղում՝ գազալցակայանի մոտակայքում, զրուցարան-տաղավարի տանիքն ուժեղ քամուց պոկվել եւ ընկել է ավտոճանապարհի երթեւեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պոկվել է թիվ 42 տան տանիքի թիթեղը եւ ընկել մայթեզրի ծառի վրա՝ վնասելով էլեկտրական սյան լարերը:
Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա թիթեղը (մոտ 15 քմ) եւ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Մայիսի 8-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 34 շենքի տանիքը եւ բնակարաններից մեկի պատշգամբի ծածկը ուժեղ քամուց վնասվել, թուլացել են, առկա է ծածկի ընկնելու վտանգը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են թիվ 34 բնակարանի պատշգամբի թիթեղյա ծածկը (մոտ 6 քմ):
***
Մայիսի 8-ին, ժամը 17:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Երեւան քաղաքի Հովհաննես Հովսեփյան փողոցի թիվ 10/1 շենքի 23-րդ բնակարանի պատուհանները պոկվել են, ապակիները կոտրվել եւ ընկել են բնակարան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են թիվ 23 բնակարանի պատուհանները (մոտ 6 քմ):